Կաշառե՞լ է Ռազմիկ Աբրահամյանը առողջապահության փոխնախարարին. նա ոչ հերքում է, ոչ հաստատում
ՀասարակությունԵրեկ՝ մարտի 30-ին, Ազգային անտանգության ծառայությունը ձերբակալել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին՝ կաշառք վերցնելիս։ Ըստ մամուլի լուրերի, փոխնախարարին կաշառք է տվել ՀՀ գլխավոր մանկաբարձ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը։
NEWS.am-ի հետ զրույցում Ռազմիկ Աբրահամյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց փոխնախարարին կաշառելու լուրը։ Հարցին, թե եղել է կաշառք տալու պահին, գլխավոր մանկաբարձը պատասխանեց․ «Ոչինչ ասել չեմ կարող։ Քննչականը քննություն է անում, կպարզվի»։
Նա հրաժարվեց նաեւ պատասխանելուց, թե արդյոք կանչվել է հարցաքննության․ «Ոչինչ ասել չեմ կարող, քրեական պրոցեսը պահանջում է, որ այդ մասին չխոսենք։ Երբ ինչ-որ բան լինի ինքս կզանգահարեմ. ե՞րբ եմ հրաժարվել պարզաբանելուց»,- ասաց նա։
Գլխավոր մանկաբարձը նաեւ տեղեկացրեց, որ փաստաբան չի վարձել։