36-ամյա Ռաֆիկը «Կասկադի» կանանց զուգարանում անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել այնտեղ գտնվողների նկատմամբ
ՀասարակությունՈստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 29-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 16։30-ին ոստիկանության կենտրոնական բաժին է ահազանգել Հարություն Մանուկյանը և հայտնել, որ Թումանյան 10 հասցեում գործող «Կասկադ» համալիրում մի քաղաքացի մտել է կանանց սանհանգույց, որտեղ բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել այնտեղ գտնվողների նկատմամբ՝ ի ցույց դնելով սեռական օրգանը և դրսեւորելով անպարկեշտ վարք։
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ նա Կոտայքի մարզի բնակիչ՝ 36-ամյա Ռաֆիկ Մկրտչյանն է, որը որոշ ժամանակ անց բաց է թողնվել։
Ըստ աղբյուրի՝ Հ. Մանուկյանն աշխատում է «Արմոբիլ» ՓԲԸ-ում՝ որպես անվտանգության պետ։