Ինքնագոլը «Լիվերպուլին» հաղթանակ պարգեւեց «Տոտենհեմի» դեմ խաղում (տեսանյութ)
ՍպորտԱնգլիական Պրեմյեր լիգայի 32-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում 2:1 հաշվով առավելության հասավ Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ):
Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: 70-րդ րոպեին «Տոտենհեմի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան հավասարեցրեց հաշիվը, սակայն վերջնամասում դաշտի տերերը հաղթանակ կորզեցին: 90-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Տոտենհեմի» բելգիացի պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը:
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հավաքեց 79 միավոր եւ, շրջանցելով մեկ հանդիպում պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթիին», վերադարձավ առաջին տեղ: «Տոտենհեմն» ունի 61 միավոր եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բաժանում է 3-4-րդ տեղերը:
Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր
«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»՝ 2:1
Ռոբերտո Ֆիրմինո, 16, Տոբի Ալդերվեյրելդ, 90 (ինքնագոլ) – Լուկաս Մոուրա, 70