Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորների խումբը նոր ղեկավար ունի
ՀասարակությունՍիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորների խումբը նոր ղեկավար ունի: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը, ականազերծման խմբի ղեկավարը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանն է:
«Խմբի ղեկավարի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարտի սկզբին Սիրիայում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել էր ականազերծման խմբի ղեկավարը։ Ներկայում նա գտնվում է Մոսկվայում, ապաքինվում է»,-ասաց Նազելի Էլբակյանը:
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելունպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանցանմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը(ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ): Հայմասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերումծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: