Հայտնի երգչուհիներ, ովքեր անճանաչելիորեն կերպարանափոխվել են իրենց տեսահոլովակների համար
LifestyleՀայտնիների յուրաքանչյուր քայլ քննարկումների ու քննադատությունների առիթ է դառնում: Ինչպե՞ս նրանք ներկայացան, ի՞նչ էին կրում, ի՞նչպես խոսեցին. քամու արագությամբ ամեն ինչ միանգամից տարածվում ու դառնում է օրվա գլխավոր թեմա:
Այս անգամ ներկայացնում ենք, թե արտաքին ինչպիսի՞ կտրուկ փոփոխությունների են գնացել հայ հայտնի երգչուհիները՝ հանուն իրենց նոր տեսահոլովակների:
Լիլիթ Հովհաննիսյան: Վերջերս Լիլիթը թողարկել է իր նոր՝ «Թշնամուս չեմ ցանկանա» տեսահոլովակը, որտեղ զարմացրել է երկրպագուներին: Երգչուհին ներկայացել է շատ կարճ սանրվածքով, որն, ի դեպ, նրան շատ է սազում:
Իվետա Մուկուչյան: Իվետա Մուկուչյանը որոշել է իր անձնական պատմություններից հատվածներ ներկայացնել երկրպագուներին: «Մարգո» խորագիրը կրող առաջին հատվածում երգչուհին ֆանտաստիկ կերպարներով է հանդես գալիս՝ թագուհուց վերածվելով իսկական մարտիկի:
Անի Երանյան: Դերասանուհի Անի Երանյանը իսկական շոկի է ենթարկել երկրպագուներին: Նախ, Անին իր նոր՝ «Only You» տեսահոլովակում ներկայացել է շիկահերի համարձակ կերպարով, ապա ինսթագրամում հրապարակել իր կարճ սանրվածքի լուսանկարները: