Արցախում դայակը մարմնական վնասվածք է հասցրել գիշերօթիկի սանին
Օրվա իրադարձություններԱպրիլի 2-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի, 1993 թ.ծնված Ռ. Ծ․-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ մարտի 29-ին իր անչափահաս որդուն, «Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ հաստատության սան, 2016 թ. ծնված Գ. Փ․-ին ձեռքերով հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածքներ պատճառել նույն հաստատության դայակը՝ Բերձոր քաղաքի բնակչուհի, 1983 թ. ծնված Է. Ս-ն: Այդ մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: