Ալավերդիում բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 10:46-ին 911 ծառայությունը հաղորդում է ստացել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասի 80 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են Մ.Դ.-ին (ծնված 1951 թ.) պատկանող բնակարանի դուռը և հայտնաբերել վերջինիս դին: