ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 490 դրամ, մեկ եվրոն՝ 555 դրամ առավելագույն փոխարժեքով
ՏնտեսությունՆերկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ ապրիլի 5-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 485.50 դրամ նվազագույն և 487 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 488.50 դրամ նվազագույն և 490 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 542 դրամ նվազագույն և 546 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 550 դրամ նվազագույն և 555 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 7.20 դրամ նվազագույն և 7.44 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7.52 դրամ նվազագույն և 7.70 դրամ առավելագույն փոխարժեքով: