Ford-ը տապալել է էլեկտրասյունը եւ կողաշրջվել․ խոշոր վթար Վանաձորում
ՀասարակությունԱյսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 08:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում Ford մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, բախվել է ճամփեզրի էլեկտրասյանն ու տապալել այն:
Բախման հետեւանքով Ford-ը կողաշրջվել է․ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Էլեկտրասյունը տապալվելով վնասել է հոսանքալարերն ու կապի հաղորդալարերը:
Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրասվում: