Իզաբելա Յայլյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ
ՍպորտԲաթումում ընթանում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս եկավ 59 կգ քաշային Իզաբելա Յայլյանը:
Հայ մարզուհին երկամարտի 207 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Պոկում վարժությունում Յայլյանը գրանցեց 96 կգ արդյունք և նվաճեց փոքր արծաթել մեդալ: Հրում վարժությունում մարզուհին բարձրացրեց 111 կգ ծանրաձողը:
Հայաստանի ծանրամարտիկների մրցումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ: