Մաեստրո Օրբելյանի հերթական ձեռքբերումը
ՄշակույթԱպրիլի 7-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը Նյու Յորքում ներկա է գտնվել OPERA NEWS մրցանակաբշխությանը:
Այսօր նախատեսված է Կ. Օրբելյանի աշխատանաքային հանդիպումը Մետրոպոլիտեն օպերայի գլխավոր տնօրեն Պիտեր Գելբի հետ: Նախաձեռնությունը Պ. Գելբինն է, ով ցանկություն է հայտնել համագործակցության ծրագրեր մշակել Հայաստանի օպերային թատրոնի և Մետրոպոլիտեն օպերայի մեջև: Նյու Յորքում Կ. Օրբելյանը բանակցություններ է ունենալու նաև խաչատրյանական բալետային ներկայացումների հյուրախաղերը կազմակերպելու նպատակով:
Աշխատանքային այցի շրջանակներում Սան Ֆրանցիսկոյի Օպերային թատրոնում Կ. Օրբելյանը քննարկելու է համագործակցության հնարավոր տարբերակները, որոնց շարքում առաջնային կարևորություն ունի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմադրության հյուրախաղային ցուցադրությունների կազմակերպումը ԱՄՆ-ում, որին սփյուռքի հանդիսատեսը շատ երկար է սպասել:
Հիշեցնենք, որ ասուլիսի ժամանակ մաեստրոն լրագրողներին տեղեկացրել էր, որ պայմանավորվածությունների արդյուքնում 2020 թվականին սպասվում են բավականին հետաքրքիր շրջագայություններ: Ամենայն հավանականությամբ, հաջորդ տարին ևս կոլեկտիվի համար աննախադեպ և բուռն ստեղծագործական ընթացք կունենա, որը ակադեմիական թատրոնի օրբելյանական տարիների ձեռքբերումներից ևս մեկը կհամարվի: