ԹԵՍՏ. Ընտրեք քարտը և իմացեք, թե ինչ է լինելու ձեզ հետ առաջիկա 40 օրերի ընթացքում
LifestyleԼսեք սեփական սրտին եւ ամբողջովին հստակեցրեք միտքը: Լավ կենտրոնացման համար կարող եք փակել աչքերը: Ընտրեք քարտերից մեկը եւ իմացեք, թե հաջորդ 40 օրերի ընթացքում ձեր կյանքում ինչ իրադարձություններ կլինեն:
Քարտ 1
Ձեր պլաններից եւ երազանքներից շատերը կկատարվեն: Այժմ խնայեք ուժերն ու սպասեք, որ փոթորիկն անցնի: Քիչ է մնում:
Քարտ 2
Դուք պետք է պատրաստ լինեք եւ ուժեր հավաքեք, քանի որ կարճ ժամանակ անց կյանքը կտանի ձեզ դեպի բուռն իրադարձությունների շրջապտույտ: Դուք շունչ քաշելու ժամանակ չեք ունենա:
Քարտ 3
Կարծես թե մի փոքր ճահճացել ու տեղում դոփում եք: Եթե սպասում էիք վերին ուժերի նշանին, ապա ահա այն: Սկսեք գործել, պլանավորել, ցուցաբերել կամքի ուժ եւ ամուր բնավորություն:
Քարտ 4
Ուրիշներին օգնելը լավ բան է, բայց կարծես թե մոռացել եք ձեր սեփական շահերի մասին: Շուտով կսկսվի բեղմնավոր շրջան, երբ ճակատագիրը կժպտա ձեզ: