Գիտնականները առաջին անգամ լուսանկարել են «սև խոռոչի» իրադարձությունների հորիզոնը (լուսանկարներ)
ՀասարակությունԳիտնականներին առաջին անգամ հաջողվել է լուսանկարել «սև խոռոչի» իրադարձությունների հորիզոնը։
Այն լուսանկարելու համար պահանջվել է տարբեր մայրցամաքներում տեղադրված ութ հեռադիտակներով ցանց՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Այն, ինչ մենք տեսնում ենք, իր չափերով ավելի մեծ է, քան մեր Արևային համակարգը»,- BBC-ին պարզաբանել է Նիդեռլանդների Նեյմգենի համալսարանի պրոֆեսոր Հեյնո Ֆալկեն։ Այդ «սև խոռոչի» զանգվածը Արևային համակարգինին գերազանցում է 6,5 մլրդ անգամ։
«Բանն այն է, որ մինչ այսօր մեր պատկերացումները «սև խոռոչի» մասին եղել են բացարձակապես տեսական։ Դրանց իրական գոյությունը եղել է ընդամենը գիտական հիպոթեզ»,- գրում է կայքը։


