5 նորաձև Look Մարիամ Ալեքսանյանից, որոնք արժե կրկնել
LifestyleԱյսօր ձեզ համար առանձնացրել ենք դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի մի քանի նորաձև look, որոնք կարող են օգնել քեզ ստանալ ոճային ու նորաձև կերպարներ:
Կետիկներն այս սեզոն կրկին նորաձև են: Դասական սև ու սպիտակի համադրության փոխարեն դերասանուհին ընտրել է ավելի հետաքրքիր լուծում:
Այս սեզոն շատ նորաձև են բեժի գրեթե բոլոր երանգները, դե իսկ վանդակավոր պրինտը գլխավոր թրենդներից մեկն է:
Միջին երկարության նուրբ կիսաշրջազգեստ, հաստ սվիտեր ու մի փոքր կոպիտ կոշիկներ:
Ջինսեր, կեդեր, պիջակ. սա, թերևս, ամենապարզ ու, միևնույն ժամանակ, ամենաոճային համադրություններից մեկն է:
Սև total look, որ կարող է համապատասխանել գրեթե յուրաքանչյուր աղջկա: