Նորագավիթի մաքսատանը Հայաստան վերադարձած ընտանիքից գումար են պահանջել, ապա փչացրել իրերը (լուսանկարներ)
ՏնտեսությունՊարզվում է Նորագավիթի մաքսատանը միայն դրոշը չէ, որ կեղտոտ անկյունում դրված է եղել։ Կառույցում կան բազմաթիվ խնդիրներ։ Ավելին աշխատակիցներից շատերը մարդկանց ուղեբեռերն են առանց թույլտվության ստուգում։ Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին վերջերս Բելգիայից Հայաստան վերադարձած Գրիգորյանները։ Վերջիններս կայքին տրամադրել են լուսանկարներ, որոնք վկայում են այն մասին, որ իրենց անձնական իրերը մաքսատանը ուղղակի փչացրել են։ «Լուսանկարներում մեր ընտանիքին պատկանող անձնական իրերն են, երեխաների խաղալիքները, իսկ հագուստի մեծ մասը օգտագործված է։ Այս ամենը մաքսազերծելու համար համար Նորագավիթի կետում մեզանից պահանջում էին 1 կգ-ի համար 4 եվրոյին համարժեգ դրամ։ Մեր ընտանիքին պատկանող իրերը եղել են մեքենայի մեջ, եւ մաքսազերծման կետի աշխատողներն իրեն հայեցողությամբ ուղղակի լցրել են գետնին այսպիսի կույտերով»,- պատմեցին Գրիգորյանները։
Ընտանիքը վերջին տասը տարիներին ապրել է Բելգիայում։ Երկրում տեղի ունեցած փոփոխությունները հույս էին արթնացրել Գրիգորյանների մոտ, ովքեր երկար ճանապարհ էին կտրել (Հայաստան են վերադարձել մեքենայով)։ Երկու անչափահաս երեխաները ծնվել են Բելգիայում։ «Երբ հարցրեցինք, թե որ օրենքի համաձայն է օգտագործված իրերի համար այսքան գումար պահանջվում, մեզ մաքսատան աշխատողներն ասացին՝ գնացեք ձեր Նիկոլ Փաշինյանին հարցրեք: Մեզանից շուրջ 3000 եվրո էին պահանջում, որ մեր իրերը տային մեզ »,- նշեցինք նրանք։