Ի՞նչ փոխվեց ձեզ մոտ, որ սկսեցիք այսպես վերաբերվել ԱԺ-ին. Գորգիսյանը՝ Զեյնալյանին (տեսանյութ)
TVԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ դիմեց զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Նա հիշեցրեց՝ Զեյնալյանն ընդդիմադիր պատգամավորական գործունեության ընթացքում սկզբունքորեն հետևում էր և քննադատում կառավարությանը, երբ նրանք կարևոր որոշումներն ու նախագծերը հապճեպ բերում էին ԱԺ:
«Ունենք կառավարության կառուցվածքի պես կարևոր և լուրջ նախագիծ, որը համապատասխան հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց՝ պատճառաբանելով, որ ժամը 4-ին լինելու է խորհրդի նիստ, այն շատ կարճ տևեց: Ըստ էության՝ մեր խմբակցության ներկայացրած առաջարկները կետ առ կետ չքննարկվեցին, ինչպես հարկն է: Ինչպե՞ս այս ամենը կմեկնաբանեք, և ի՞նչ փոխվեց ձեզ մոտ, պարո՛ն Զեյնալյան, որ սկսեցիք այսպես վերաբերվել ԱԺ-ին»,- հարցրեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: