Ամենանորաձև 5 սանրվածքները երկար վարսերի համար
LifestyleԵրկար մազերով շատ աղջիկներ ասում են, թե հոգնել են դրանցից և ուզում են կտրուկ փոխել սանրվածքը: Պետք չէ. մենք հավաստիացնում ենք քեզ:
Հետ սանրված մազեր: Շատ արագ սանրվածք` թաց մազերի էֆեկտով: Պարզապես մի փոքր մուս կամ գել արա մազերից և հետ սանրիր դրանք:
Ուղիղ մազեր: Պարզությունը միշտ էլ ավելի լավ է: Ուղիղացրու ու հարթեցրու մազերդ: Ոգեշնչվիր Բելլա Հադիդի օրինակով:
Ցածր պոչ: Լվանալուց մեկ օր հետո մազերդ ցածր պոչ կապիրը: Դրանից առաջ չոր շամպուն գործածիր:
Երկար հյուսքեր: Եթե դրսում վատ եղանակ է, բայց պետք է լավ տեսք ունենալ, ապա ընտրիր հյուսքեր: Այս սանրվածքը սիրում է Քիմ Քարդաշյանը: Այն շատ հեշտ է ստացվում:
Ոսկի` մազերի մեջ: Ոսկեգույն մազակալները այժմ շատ թրենդային են: Կրիր դրանք ինչպես թափված, այնպես էլ հավաքած մազերի դեպքում: