Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու հարցն ԱԺ-ում չընդունվեց
TVԼՀԿ խմբակցության անունից խորհրդարան ներկայացված նախագիծը, ըստ որի՝ վարչապետին առաջարկվում է վերանայել ֆինանսների նախարարի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը, չընդունվեց խորհրդարանում։ ԼՀԿ-ն պնդում է, որ նախարարը պետք է պաշտոնանկ արվի։
Քվեարկության արդյունքում ձայները բաշխվեցին հետևյալ կերպ` 67 դեմ, 41 կողմ, 1 ձեռնպահ, ինչի արդյունքում Ջանջուղազյանի պաշտոնավարումը կշարունակվի։