«Բարսելոնա»-ի հետ խաղին անհամբերությամբ եմ սպասում. Կլոպ
ՍպորտԱնգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնա»-ի դեմ խաղին:
Այս մասին Կլոպը հայտարարել է քառորդ եզրափակչում «Պորտու»-ի դեմ երկրորդ հաղթանակից հետո: «Մենք շատ պահեր չունեցանք, սակայն օգտագործեցինք դրանք: Գիտեինք, որ նրանք չէին կարողանալու ամբողջ խաղը նույն տեմպով անցկացնել, այդ իսկ պատճառով օգտագործեցինք Ֆիրմինոյին և Հենդերսոնին: Առաջին անգամ է, որ պաշտոնական խաղում կմրցենք «Բարսելոնա»-ի հետ, ինչին արդեն իսկ անհամբերությամբ եմ սպասում»,-ասել է Կլոպը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլ»-ը հյուրընկալվեց «Պորտու»-ին, նորից հաղթեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ (1:4): Երկու խաղերի 1:6 հաշվով ՉԼ կիսաեզրափակիչ դուրս եկավ «Լիվերպուլ»-ը:
Կիսաեզրափակչում կմրցեն «Բարսելոնա»-«Լիվերպուլ» զույգը: «Լիվերպուլ»-ը Չեմպիոնների լիգայում հաղթել է 5 անգամ: Վերջին անգամ՝ 2005 թվականին: