Ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլի» վրա է, մեր վրա չի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
TVԱզգային ժողովում քննարկվում է Իրանից ներկրվող ցեմենտի վրա հավելյալ տուրքեր սահմանելու հարցը:
Հարցի առնչությամբ ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը.
«Մեր հիմնական պայքարը նա չէ, որ ուզում ենք կլինկերի վրա տուրք դրվի: Մենք ուզում ենք ասենք, որոշել եք՝ հիմնական պատասխանատուն «Իմ քայլն» է, դրեք, հայտարարեք, որ դա ավելի էժան կլինի, ավելի շահութաբեր կլինի, մենք համաձայնենք, կլինկեր կբերեմ, թե ցեմենտ կբերեմ դա ի՞նչ խնդիր է: Մենք ոչ մեկին չենք ուզում նեղացնենք: Էսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլի» վրա է, մեր վրա չի: Մենք ներկայացնում ենք մեր տեսակետը, եթե մեր տեսակետը ճիշտ չի, ասեք՝ մենք ընդունենք»:
Մանրամասները տեսանյութում: