Սուրբ Հարության պատարագ է մատուցվում Գր․ Լուսավորիչ մայր եկեղեցում (ուղիղ)
Օրվա իրադարձություններԵրեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվում է Սուրբ Հարության պատարագը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ եւ դստեր հետ, նախագահ Արմեն Սարգսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Մինչ տոնական պատարագը՝ առավոտյան եկեղեցում կատարվել է ժամերգություն, Անդաստանի արարողություն:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան մատուցվել է Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագ, որով սկսվում է զատկական տոնակատարությունը: