«Շնիցել» ասելիս շատերը պատկերացնում են մսային ուտեստ և արդեն զգում են համն ու հոտը: Բայց երևի չեն էլ պատկերացնում, որ շնիցել կարելի է պատրաստել նաև կաղամբով: Սա իսկապես շատ համեղ ուտեստ է:
Առաջարկում ենք պատրաստել շնիցել պանրով և շնիցել սնկային սուոսով

Պանրով շնիցել
Վերցնել կաղամբի 10 տերև, եփել աղ գցված ջրում մոտ 10 րոպե; Թողնել սառչի:
150 գ. պանիրը կտրատել: Պանիրը դնել կաղամբի թերթերի մեջ և ծրարի նման փաթաթել:
Առանձին տարայի մեջ լցնել 50 գ ալյուր, մի պտղունց աղացած սև պղպեղ:
Կաղամբի ծրարիկները թավալել ալյուրի մեջ, թավալել հարած ձվի մեջ, այնուհետև՝ պաքսիմատի: Տապակել բուսայուղով մինչև խրթխրթան կեղև առաջանա:
Պանրի միջուկը շատերին է դուր գալիս: Այս ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել պինդ տեսակի պանիր:

Շնիցել սնկի սոուսով
Կաղամբը բաժանել 8 մասի: Ջուրը եռացնել, աղ անել: Կաղամբի կտորները եփել 10 րոպե: Այնուհետև դուրս բերել ջրից և թողնել սառչի: Այնուհետև թավալել ալյուրի մեջ:
Մեկ ձու հարել և յուրաքանչյուր կտորը թաթախել ձվի մեջ, այնուհետև պաքսիմատի մեջ:
Տապակել բուսայուղով:
Առաձին թավայի մեջ տապակել 300 գ մանրացված սունկ և կես գլուխ սոխ: Երբ սոխը թափանցիկ դառնա, ավելացնել 2 թեյի գդալ ալյուր և մի պտղունց աղ, լավ խառնել: Ավելացնել 150 գ սերուցք, եփել 5 րոպե և համեմել կտրատված կանաչիով:
Տապակված կաղամբի վրա լցնել սնկով սոուսը և մատուցել