Բրոկոլին բարձր է գնահատվում ողջ աշխարհում իր օգտակար հատկությունների շնորհիվ, ունի հակաբորբոքային ազդեցություն, պաշպանում է օրգանիզմը քաղցկեղից: Բրոկոլին պարունակում է С և Е վիտամիններ, բետա-կարոտին, ֆլավոնոիդներ, լյուտեին: Բրոկոլին պարունակում է շատ քիչ կալորիաներ:

Բաղադրիչներ
1 կգ բրոկոլի
1 կանաչ պղպեղ
1 հատ կարմիր պղպեղ
1 գազար
4 ճաշի գդալ պահածոյացված եգիպտացորեն
2 ճաշի գդալ կանաչ ոլոռ
3 հատ թթու կամ մարինացված վարունգ
Համեմ, սամիթ
½ սոխ
Բուսայուղ
Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը
Բրոկոլին լվանալ և բաժանել բույլերի: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ ավելացնել և բրոկոլին կիսաեփ անել: Ջրքամել և թողնել սառչի:
Պղպեղները կտրատել խորանարդիկներով, վարունգը նույնպես կտրատել խորանարդիկներով, գազարն անցկացնել քերիչով, սոխը բարակ շրջանակներով, կանաչին մանր կտրատել:
Բոլոր բաղադրիչները միացնել, համեմել աղով և պղպեղով և մատուցել: