Առաջինը որ պետք է իմանալ հետևյալն է, բանկային քարտը պարզապես փոքրիկ պլաստիկի կտոր չէ: Քարտի բոլոր տվյալները պահպանվում են բանկի համակարգչային համակարգում: Ցանկացած քարտ համարվում է գործող նույնիսկ այն ժամանակ, երբ գումարը մարել եք:

Երբեմն բանկերը հաճախորդների հաշվին գումար աշխատելու նպատակով քարտերի հետ կապված փոփոխություններ են կատարում նաև բանկային քարտի գործողության ժամկետը լրանալուց հետո:
Բանկը Ձեզանից գումար կգանձի նաև հաղորդագրություններ ուղարկելու կամ այլ ծառայությունների համար: Այսինքն դա նշանակում է, որ բանկը ձեր քարտը շարունակում է սպասարկել:

Եվ հնարավոր է, որ մի գեղեցիկ օր պարզվի, որ բանկին մի կլորիկ գումար եք պարտք, այն էլ տոկոսներով:
Եվ այնունամենայնիվ ի՞նչ է պետք անել: Անհրաժեշտ է բանկային քարտը փակել: Պետք է անձնագրով և քարտով դիմել բանկային բաժանմունք և դրանից հետո կարող եք հանգիստ լինել: