Մեր օրերում ցանկացած մարդ կարող է համացանցի միջոցով իմանալ գրեթե ամեն ինչ: Եվ որքան շատ բան ես իմանում, հասկանում ես, թե որքան քիչ բան գիտես:
Գիտե՞ք, որ
Երկնքում ավելի շատ աստղեր կան, քան ավազահատիկ երկրի վրա:
Ելակը հատապտուղ չէ, բայց բանանը հատապտուղ է:
Մեր մաշկը թարմանում է ամեն ամիս:

Մոծակներն ավելի շատ մարդ են սպանել, քան պատերազմները:
Յուրաքանչյուր մարդուն բաժին է ընկնում 1,6 միլիոն մրջյուն:
Ծնոտը ամենաշատ օգտագործվող հոդն է մարդու օրգանիզմում:
Դելֆիններն իրար անունով են կանչում:

Մոլորակի ոսկու պաշարի 99%-ը գտնվում է մոլորակի ընդերքում:
Կայծակի հարվածը մաշկը տաքացնում է մինչև 27 760 աստիճան:

Մեղրը միակ սնունդն է, որ չի փչանում:
Կրակայրիչը հայտնագործվել է լուցկու հայտնագործումից 10 տարի առաջ:
Մարդու ամենաուժեղ մկանը լեզուն է:
Տարբերելու համար իսկական ադամանդը արհեստականից, փչեք դրա վրա, կեղծ ադամանդը մշուշվում է, իսկ իսկական ադամանդը մնում է մաքուր:
Աշխարհում ամենաշատ վաճառված ապրանքներն են՝ iPhone , Հարրի Փոթերի մասին գրքերը և Ռուբիկ-կուբիկը:
Խավարասերները կարող են առաց գլխի ապրել մի քանի շաբաթ:
Երբ դուք գիրանում եք կամ նիհարում եք, ճարպային բջիջները չեն անհետանում, փոխվում է դրանց չափը:
Թղթի կտրածը ամենացավոտն է, որովհետև վերքից արյուն չի գալիս, նյարդային վերջույթները միշտ բաց են մնում և օդը դրանք միշտ գրգռում է:
Եթե սառեցնում եք ծորակից լցված ջուրը, սառույցը սպիտակ է լինում, եթե սառեցնում եք եռացրած ջուրը, ապա սառույցը թափանցիկ է լինում:

Իսյ դուք գիտե՞ք այլ զարմանահրաշ փաստեր, կիսվեք ձեր գրառումներում, թող մյուսներն էլ իմանան: