Այս դիմակը կօգնի ազատվել պզուկներից, պիգմենտային հետքերից: Այն շատ արդյունավետ է, քանի որ ասպիրինը պարունակում է սալիցիլաթթու, որը շատ օգտակար է մաշկի համար, իսկ կիտրոնն ունի հակաբակտերիալ հատկություններ: Մեղրը հանգստացնում է մաշկը և պայքարում է ինֆեկցիաների դեմ, որոնք պզուկներ են առաջացնում:

Անհրաժեշտ է
1 կիտրոն
6 հաբ ասպիրին
2 ճաշի գդալ մեղր
Սննդային սոդա

Պատրաստման եղանակը
Ասպիրինը մանրացնել, ավելացնել 2 ճաշի գդալ թարմ քամված կիտրոնի հյութը, խառնել, որ ասպիրինը լուծվի, ավելացնել մեղրը և քսել դեմքին: Թողնել 20 րոպե: Այնուհետև լվանալ տաք ջրով: Սոդան լցնել փափուկ խոնավ գործվածքի վրա և դեմքը մաքրել: Լվանալ տաք ջրով և դեմքին քսել հարթեցնող կրեմ: