Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Միհրան Պողոսյանի ձերբակալության դեպքից
TVՈստիկանությունը տեսանյութ է հրապարակել Միհրան Պողոսյանի ձերբակալության դեպքից: Նշենք, որ ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը:
Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Ապրիլի 17-ին Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր տեղական եւ միջպետական հետախուզում:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ: Ապրիլի 19-ին տեղեկություններն իրացնելով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների սերտ համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում եւ ձերբակալվել: