Գովազդատուների շուկան խիստ նվազել է (տեսանյութ)
TVԱժ-ում քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թավականի գործունեության մասին հաղորդումը: Հիմնական զեկուցողը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը զեկուցողին հետևյալ հարցը տվեց.
«Վայոց Ձորի մարզում, Տավուշում և Արագածոտնի մարզում տեղական հեռուստաընկերությունները չեն գործում այն պատճառով, որ գովազդատուներ չկան: Գովազդատուների շուկան խիստ նվազել է և առաջին հերթին դա ազդում է մարզային հեռուստաընկերությունների վրա, որովհետև հիմնական գովազդատուները փորձում են հանրապետական հեռուստաալիքներով գովազդել իրենց ծառայությունները, հետևաբար, մարզերի համար դա լուրջ խնդիր է: Ձեր ղեկավարած հանձնաժողովը ի՞նչ անելիքներ ունի, որպեսզի կարողանա հեռուստաընկերություններին օգնել տարբեր ձևերով՝ և′ մասնագիտական, և′ սուբսիդավորման հնարավորություն ստեղծելով, և′ ծրագրային օգնություն տրամադրելով»:
Մանրամասները՝ տեսանյութում: