Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Հա­յաս­տա­նի ուկ­րա­ի­նա­կան դա­սե­րը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիրակի օրն Ուկրաինայում վերջնականապես հաղթեց 2014-ի հեղափոխությունը, այլ խոսքով՝ կապիտալիզացվեցին դրա արդյունքները։ Ասվածը գուցե տարօրինակ թվա, որովհետև նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարավ կատակերգու Վլադիմիր Զելենսկին՝ իշխանությունից հեռացնելով Պետրո Պորոշենկոյին, որը նախագահ էր դարձել հենց Մայդանի շնորհիվ։

Սակայն ոչ մի պարադոքս չկա, որովհետև ուկրաինական հեղափոխության նպատակներից մեկն օրինական ընտրությունների ինստիտուտի ներդրումն էր։ Երբ մարդիկ կարողանում են փոխել հինգ տարի առաջ իրենց ձևավորած իշխանությունը, դա հենց հեղափոխության հաղթանակի կամ դեմոկրատիայի անշրջելիության հետևանք է։ Ի վերջո, հեղափոխությունը պետք է նույնանա ոչ թե կոնկրետ թիմի կամ մարդու, այլ՝ արժեքների, գաղափարների հետ։

Պետրո Պորոշենկոն գեղեցիկ ձևով ընդունեց իր պարտությունը՝ ապացուցելով, որ հեղափոխության իդեալներն իր համար ավելի կարևոր են, քան՝ իշխանության պահպանումը։

Շատերի կարծիքով՝ Հայաստանում հեղափոխության քաղաքական հաղթանակը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին, երբ «Իմ քայլը» դաշինքը համոզիչ հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում։ Դա հեղափոխության մասին թյուր պատկերացում է, որովհետև, կրկնվեմ, այն չի կարող ասոցացվել կոնկրետ թիմի հետ։ Դեկտեմբերի 9-ը հաղթանակ էր, որովհետև խորհրդարանական ընտրություններն իրապես օրինական էին, ինչն արձանագրվեց նաև միջազգային դիտորդների բազմաթիվ զեկույցներում։

Սակայն մեկ ընտրությունը, նույնիսկ՝ իդեալական, չի կարող ժողովրդավարության անշրջելիության դրսևորում լինել։ Հետհեղափոխական առաջին ընտրությունները, որպես կանոն, արդար ու օրինական են լինում բոլոր երկրներում, որովհետև փողոցում հաղթանակ ապահոված հարթակն ունի հասարակական վստահության մեծ ռեսուրս և ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն չունի։ Հեղափոխության վերջնական հաղթանակի մասին կարելի է խոսել, մեծ հաշվով, այն ժամանակ, երբ այն իրականացրած թիմը քաջություն կունենա հաջորդ ընտրություններում զիջել իշխանությունը։ Այնպես, ինչպես դա կիրակի օրը տեղի ունեցավ Ուկրաինայում, երբ էքզիթ-փոլի արդյունքների հրապարակումից րոպեներ անց Պետրո Պորոշենկոն արժանապատվորեն ընդունեց իր պարտությունը։

Ուկրաինական ընտրությունները Հայաստանի համար ուսանելի են այլ առումով ևս։ Ուկրաինական հեղափոխությունից ընդամենը հինգ տարի անց ընտրությունների միջոցով հաղթանակ տարավ պոպուլիստական կարգախոսներով հանդես եկող շոումենը, որն, իր իսկ խոստովանությամբ, նույնիսկ քաղաքական գործիչ չէ ու եկել է կոտրելու համակարգը։ Աղմկոտ ու աննախադեպ բանավեճի ընթացքում Զելենսկին Պորոշենկոյին ասաց, որ ինքը ոչ թե նրա մրցակիցը, այլ դատավճիռն է։ Ուկրաինայի նորընտիր նախագահը միանգամայն ճիշտ էր ու Պորոշենկոյի հեղափոխական թիմի ֆիասկոն սպառնում է բոլոր նրանց, ովքեր այդպես էլ չեն կարողանում հաղթահարել հեղափոխական էյֆորիան ու պետական օրակարգը ձևախեղում են պոպուլիստական կարգախոսներով, իսկ արդյունավետ համակարգի բացակայության վակուումը ժամանակի ընթացքում լցվում է կոռուպցիոն սխեմաներով։ Հուսանք, որ Հայաստանը հինգ տարի անց կկարողանա շրջանցել այս օրինաչափությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան