Արոնյանը ոչ-ոքի խաղաց
ՍպորտՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Գերմանիայում ընթացող Grenke Chess Classic մրցաշարում:
Մրցաշարի երրորդ տուրում Արոնյանը ուժերը չափեց Պոնս Վալյեխոյի հետ: Խաղմատիստները միավոր կիսեցին:
Այս տուրից հետո Լևոն Արոնյանը իր ակտիվում ունի 1.5 միավոր:
Նշենք, որ նախորդ երկու տուրերում էլ հայկական շախմատի առաջատարը ոչ-ոքի էր խաղացել:
3-րդ տուրի արդյունքները
Լեւոն Արոնյան - Ֆրանսիսկո Վալյեխո՝ 1/2
Պյոտր Սվիդլեր - Գեորգ Մեյեր՝ 1։0
Մաքսիմ Վաշյե-Լագրավ -Արկադի Նայդիչ` 1/2
Վինսենտ Կեյմեր - Ֆաբիանո Կարուանա` 1/2
Կարլսեն-Անանդ հանդիպումը դեռ չի ավարտվել