Ով ծանոթ է աղային կուտակումներ ասված խնդրի հետ, լավ գիտի դրա հետևանքները. օստեոխոնդրոզ, ողջ օրգանիզմի լուրջ խանգարումներ, սարսափելի գլխացավեր, մկանների թուլություն, վերջույթների քարացում, արագ հոգնածություն և այլն: Այս միջոցի օգնությամբ կարելի է ազատվել աղային կուտակումներից:
Անհրաժեշտ է
Կարտոֆիլ
Մեղր
Եղևնու յուղ

Մանր քերիչով անցկացրած 1 կարտոֆիլի վրա լցնել 1 գդալ մեղր և լավ խառնել: Վզի և ուսագոտու հատվածում դնել կարտոֆիլի և մեղրի խառնուրդը, վրան դնել կոմպրեսի համար նախատեսված թուղթ, վրան լրացուցիչ որևէ գործվածք, տաքացնելու համար, և ֆիքսել վիրակապով:
Կոմպրեսը թողնել 2 ժամ, այնուհետև մաքրել խոնավ անձեռոցիկով և մերսել եղևնու յուղով:
Բուժման կուրսը 7 – 10 պրոցեդուրա:
Առողջ եղեք: