Ես հաճախ էի գլխացավեր ունենում, տանջվում էի զարկերակային բարձր ճնշման պատճառով: Մոռացել էի ինչ բան է նորմալ ապրելակերպը: Ինձ այլևս ոչինչ չէր օգնում և ես որոշեցի դիմել ժողովրդական բժշկությանը: Ես պատրաստ էի փորձել ամեն ինչ, միայն թե տառապանքներիս վերջ դրվեր: Եվ ես սկսեցի բուժվել աղային լուծույթներով:

Անհրաժեշտ է 250մլ ջուր, տաքացրած 60 – 70 աստիճանի, 2 թեյի գդալ աղ և լայն թանզիֆ: Աղը լուծել ջրում: Ստացվում է 8 %-անոց լուծույթ:
Թանզիֆը ծալել 8 շերտերով, այնպես, որ լայնությունը համապատախանի ճակատի լայնությանը իսկ երկարությունը՝ գլխի շրջագծին: Ճակատը, ականջները և ծոծրակը արագ լվանալ տաք ջրով: Թանզիֆը ընկղմել աղային լուծույթի մեջ, թեթևակի քամել ու կապել գլուխը շրջագծով:
Թանզիֆը գլխին ֆիքսելու համար կարող եք վերցնել սրբիչ կամ այլ գործվածք: Պառկել և թրջոցը թողնել մինչև ցավն ամբողջությամբ անհետանա: Թրջոցը կարելի է պահել մոտ երկու կամ ավելի ժամ:
Այս պարզ և փորձված միջոցը կանոնավորում է ճնշումը և ազատում է գլխացավից: