Այս բույսը շատ ընտանիքներում սիրված է: Բայց ոչ բոլորը գիտեն, որ այն շատ բուժիչ հատկություններ ունի: Ժողովրդի մեջ հայտնի է փողի ծաղիկ անունով:

Այրվածքների, կապտուկների, վերքերի դեպքում բույսի տերևները լայնությամբ կիսել և դնել ախտահարված հատվածի վրա: Փոխել 2-3 ժամը մեկ:
Արթրիտ, արթրոզի դեպքում 10-15 տերևների հյութը քամել, և քնելուց առաջ քսել ախտահարված հատվածների վրա:

Կոկորդի ցավի, տոնզիլիտի դեպքում քամել 10 տերևների հյութը և լուծել 200 մլ ջրում, այնուհետև ողողել կոկորդը օրը 3-5 անգամ:
Հերպեսից ազատվելու համար քամել մի քանի տերևների հյութը և քսել ախտահարված հատվածի վրա, կրկնել ամեն 30 րոպեն մեկ:

Պիելոնեֆրիտի, ցիստիտի դեպքում պետք է ճզմել բույսի 5 տերևի հյութը և լուծել 200 մլ տաք ջրում, թողնել ժամ, այնուհետև քամել;
Օգտագործել 1-ական ճաշի գդալ օրը 3 անգամ:
Թութքից ազատվելու համար տերևների վրա կտրվածքներ անել և դնել թութքի հատվածում: Անմիջապես թեթևություն կզգաք: