Այնքան հաճելի է, երբ երեկոյան ընտանիքը հավաքվում է թեյի սեղանի շուրջ, ընտանեկան ջերմ մթնոլորտում ընտանիքի անդամները կիսվում են իրենց հոգսերով, մտքերով և վայելում են իտալական թխվածքաբլիթ:

Բաղադրիչներ
250 գ ալյուր
100 գ շաքարավազ
100 գ կարագ
3-4 ճաշի գդալ տաք ջուր
1 թեյի գդալ դարչին
10 գ խմորի փխրեցուցիչ
Մի պտղունց աղ

Պատրաստման եղանակը
Փափկեցված կարագի վրա ավելացնել տաք ջուրը, ավելացնել մաղած ալյուրը փխրեցուցիչով, խմոր հունցել և թողնել 10 րոպե:
Շաքարավազը խառնել դարչինի հետ:
Խմորից ձևավորել ձողիկներ 10 սմ երկարությամբ և 1 սմ լայնությամբ: Ձողիկները թավալել դարչինով շաքարավազի մեջ և իրար միացնել ձողիկների ծայրերը:
Թխել 10-15 րոպե 180 աստիճանի տակ:
Անուշ լինի