«Մենք չենք ուզում, որ Երեւանը դառնա աղբաքաղաք». Նաիրա Զոհրաբյանը՝ Երեւանի քաղաքապետարանում
TVՄենք չենք ուզում, որ Երեւանը դառնա աղբաքաղաք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ մասնակցում է Երեւանի ավագնու նիստին։
«Երեւանը այսօր կորած է աղբի մեջ՝ աջից ձախ, վերեւից ներքեւ, հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք։ Խնդիրը ո՞նց է կարգավորվելու եւ ինչ լուծումներ են առաջարչկելու Երեւանի ավագանին»,–ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ Իրենց հետաքրքրում է հատկապես Երեւանում աղբահանության հարցի լուծումը. «Մենք միշտ հետեւում ենք ավագանու գործողություններին, անկախ նրանից նիստին մասնակցում ենք, թե ոչ։ Քանի որ Երեւանում բազմաթիվ խնդիրներ կան, խնդիրներից որոշները ներառված են այսօրվա օրակարգում, մասնավորապես աղբահանության խնդիրը, որն ուղղակի դարձել է Երեւանում աղետալի։ Մեզ հետաքրքրում է քննարկումները եւ արդյունքում ինչ լուծումների են գալու, մենք չենք ուզում որ Երեւանը դառնա աղբաքաղաք»։
Նա հրաժավեց գնահատել աղբատար մեքենաները մեկ մարդուց գնում կատարելու կառավարության թույլատվությունը. «Ես պահին չեմ գնահատի նիստը, որովհետեւ նիստը դեռ չի սկսվել, դեռեւս լեզվակռվի նախնական փուլ է որը բնորոշ է ինչպես աշխարհի շատ խորհրդարանների, այնպես էլ մեր խորհրդարանին, բովանդակային քննարկում դեռ չի եղել»։