9 հիշեցում, որ կփոխեն մտածելակերպդ
Lifestyle
5 Կյանքիդ երջանկությունը կախված է քո մտքերից – Միտքը ճակատամարտի քո դաշտն է։ Դա այն վայրն է, որտեղ ապրում է ամենամեծ կոնֆլիկտը։ Դա այն վայրն է, որտեղ տեղի են ունենում այնպիսի բաներ, որ իրականում երբեք տեղի չեն ունենում։ Սակայն եթե թույլ տաս, որ այս մտքերը թափառեն քո գլխում, դրանք քեզնից կխլեն խաղաղությունդ, ուրախությունդ ու ի վերջո նաև կյանքդ։ Քո մտքերը քեզ դեպրեսիայի մեջ կտանեն ու պարտության կմատնեն քեզ։ Դու այն ես, ինչ մտածում ես։ Դու չես կարող որևէ բան փոխել, մինչև որ չփոխես մտածելակերպդ։ Գեղեցիկ օրը սկսում է գեղեցիկ մտածողությամբ։ Երբ արթնանում ես, մի պահ մտածիր, թե ինչ նվեր է պարզապես կենդանի ու առողջ լինելը։ Խորը շունչ քաշիր ու զգա, թե ինչ օրհնություն է ազատ շնչելը։
6 Դու ծնվել ես ինչ-որ էակի կյանքը փոխելու հնարավորությամբ – Երբեք չվատնես քո այս կարողությունը։ Բարի եղիր, ներկա եղիր, եղիր այն մեկը, ով դրական փոփոխություն է անում։ Նրբորեն դու կարող ես ցնցել աշխարհը։ Ճշմարտությունն այն է, որ կյանքը միայն նրա համար չէ, որ դու երջանիկ լինես քո պղպջակի մեջ, այլ նրա համար, որ օգտակար լինես, պատվավոր, կարեկից ու բարի, ապրես այնպիսի կյանք, որով դրական ազդեցություն կթողնես ինչ-որ մեկի կյանքում։ Վեր կաց ու ապրիր այնպես, որ աշխարհը փոքր-ինչ ավելի լավ տեղ դառնա։
7 Դու լավագույն ձևով կօգնես ինքդ քեզ ու մյուսներին՝ ինքդ քեզ տալով այն, ինչի կարիքն ունես – Այո, քո կարիքները շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան կարծում ես։ Մի անտեսիր դրանք։ Երբեմն դու պետք է անես հենց այն, ինչը լավագույնն է քեզ համար և ոչ թե այն, ինչ արտաքինից լավագույնն է թվում մյուսների աչքերում։ Հենց այս պահից որոշում կայացրու, որ այլևս երբեք ոչ ոքից սեր, հարգանք և ուշադրություն չես մուրա, որոնք դու ինքդ պետք է քեզ տաս։
8 Բոլոր նրանք, ում հանդիպում ես կյանքում, որոշակի նշանակություն ունեն քո կյանքում – Մենք երբեք սովորական մարդկանց չենք հանդիպում մեր կյանքում։ Եթե դու նրանց հարավորություն տաս, բոլորն ինչ-որ հրաշալի մի բան կարող են տալ քեզ։ Նրանք հնարավոր է այն չլինեն, ով սպասում ես, սակայն նրանց ներկայությունը կարևոր է։ Որոշ մարդիկ կփորձեն քեզ, մյուսները կսովորեցնեն, ոմանք էլ քո լավագույն ես-ը կարթնացնեն։ Այնպես որ, շնորհակալ եղիր բոլորին, ում երբևէ կհանդիպես քո կյանքում։ Այո, բոլորին։ Երբեմն դժվար կլինի, սակայն փորձիր շնորհակալ լինել նաև կոպիտ ու դժվար բնավորություն ունեցող մարդկանց համար։ Նրանք հրաշալի օրինակ ու հիշեցում են այն բանի, թե ինչպիսին չպետք է լինես։
9 Միայն դու չէ, որ քեզ միայնակ ու տարօրինակ ես զգում – Մեզնից յուրաքանչյուրը մտածում է, թե աշխարհի ամենատարօրինակ մարդն է։ Մենք բոլորս էլ ներքուստ նույն զգացմունքներն ունենք՝ մտահոգվելով միևնույն բաների մասին, սակայն մեր ձևով։