Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով Պայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է. «Փաստ» Կհանգեցնի համապատասխան սիմետրիկ արձագանքի, այդ թվում՝ քաղաքական հարաբերություններում. «Փաստ» «Կարենս բարության մարմնացում էր». Կարեն Ավագյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին՝ Մարտակերտի և Մարտունու միջանկյալ հատվածում. «Փաստ» Կարգավորումներ՝ օտարերկրյա քաղաքացու կողմից Հայաստանի քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս բնակվող երեխայի որդեգրման գործընթացում. «Փաստ» «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ»


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

Մշակույթ

«Փաստ» օրաթերթը շարունակում է «Շաբաթօրյա ընթերցումներ» շարքը՝ ներկայացնելով ժամանակակից գրողների ստեղծագործություններից: Արժեքներից հեռացող, մշակույթից ու գրականությունից հեռացող մեր ժամանակներում մի խոր անդունդ կա, որ պիտի կաթիլ-կաթիլ լցվի: Պիտի լցվի միասնական ջանքերով, գիր ու գրականության ամեն մի տողով, ամեն մի բառով: Այս գործում մեզ մեծապես աջակցում է Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը, ինչի համար շնորհակալ ենք:

ՏԱԹԵՎ ՄԱՂԱՔՅԱՆ

ԱՆ­ՀԱՅՏ ՆԿԱՐ­ՉԻ ՕՐԱԳ­ՐԻՑ

Իմ տունը երկու սենյակ ուներ, ավելի ճիշտ այն տունը, որտեղ ապրում էի ես, երբ դեռ չէի հասցրել մատս ու սիրտս օղակել ոսկյա մատանիով։ Ես նկարիչ էի։ Փառքի անուշ բույրը հեռվից ճաշակել էի, և այն ինձ հանգիստ չէր տալիս, գիշեր ու զօր աշխատում էի։ Նկարել էի Չիկագոյի մեծահարուստներից մեկի տունը, նա էլ գնել էր նկարը, ու ինձ թվում էր, թե փողոցում ինձ բոլորը ճանաչում են, թե սրճարաններում իմ ծակ գրպանի վերջին կոպեկները չեն վերցնի, փոխարենը մի լավ կհյուրասիրեն, բայց...

Իմ տունը երկու սենյակ ուներ, բայց ես ապրում էի մեկ սենյակում, կողքի սենյակում ապրում էր խոհանոցում անընդհատ ինչ-որ բան պատրաստող, մազերը ծոծրակի մոտ հավաքած, ծաղկավոր չթե խալաթով մի աղջիկ։ Ինձ նա բացարձակ հետաքրքիր չէր, թեպետ մի անգամ փորձել էի գլուխս ներս մտցնել ու նայել նրա սենյակի ներսը, բայց նա արագ հայտնվեց դռների մոտ ու քթիս շրխկացրեց դուռը։ Այդ օրվանից հետո նա դադարեց ինձ համար գոյություն ունենալ, և մենք սկսեցինք չնկատել միմյանց գոյությունը։

Ես նկարում էի՝ ինչ կարող էի, ինչ տեսնում էի, ինչ կարևոր էի համարում, բայց ցուցահանդես-վաճառքների ժամանակ հազիվ կարողանում էի մեկ կամ երկու կտավ վաճառել, որով էլ վճարում էի բնակարանի վարձը։ Մի օր էլ, երբ նկարակալի առջև կանգնած՝ փորձում էի հերթական «գլուխգործոցն» արարել, դուռս կամաց բացվեց ու ներս մտավ սրբիչի մեջ փաթաթված, թաց մազերը ուսերին թափած, ոտաբոբիկ ՆԱ։ Ես գլխի շարժումով հասկացրի, որ նստի բազկաթոռին։ Նստեց, գլուխը հետ գցեց, ալիքվող մազերը գրկեցին բազկաթոռի թիկնակը, սրբիչը քիչ ցած սահեց... Ոտքը դրեց ոտքին, խենթացնող մերկություն էր, երբ ոչինչ բաց չէ, բայց երևակայել կարող ես, մանավանդ, երբ նկարիչ ես։ Ես մթնեցրի սենյակը վարագույրներով և կանգնեցի նկարակալի մոտ։ Իմ մի քանի հարցին նա միայն գլխի շարժումով էր պատասխանում, երբ արդեն պատրաստ էր էսքիզը, ես կամաց հայտնվեցի բազկաթոռի մոտ ու, գլուխս նրա գլխին խոնարհած, ասացի.

-Ես ուզում եմ շնչել քո թաց մարմնի բույրը...

-Իմ թաց մարմինն արդեն չորացավ,- ծիծաղեց նա ու փախավ։

Եթե նկարակալին ամրացված նրա պատկերը չլիներ, կմտածեի, որ տեսիլք էր, չար կատակ։ Ողջ գիշեր քնեցի՝ գրկած բազկաթոռի թիկնակը ու շնչելով այն բույրը, որ այնպես ինձ համար ցանկալի դարձավ։ Առավոտյան նա դարձյալ խոհանոցում էր, իմ ջերմ ողջույնին պատասխանեց մեկ բառով. «Անամոթ»։ Ես առանց երկար մտածելու ասացի.

- Մի՞թե անամոթը ողջ գիշեր կդողա և չի բացի ցանկալի կնոջ սենյակի դուռը..

Իմ վերջին խոսքերի հետ նա դուրս վազեց խոհանոցից, ես գազօջախի վրայից փորձեցի կաթսան վերցնել ու այրեցի մատներս։ Իմ բարձր ձայնը լսեց, ու զգացի, թե ինչպես մոտեցավ իր դռանը, բայց չբացեց այն։ Ես փշրված էի։ Երեկոյան, չգիտեմ ինչու, բայց սպասում էի, որ դարձյալ կբացվի դուռս ու նա ներս կգա՝ մազերը հավաքած կլինի գլխին, երկար պարանոցը հպարտությամբ պահած կնստի բազկաթոռին ու հայացքով ինձ մոտ կկանչի, և ես կթողնեմ ներկերս, վրձիններս, նկարակալս ու կսկսեմ հանել նրա գուլպաները, դանդաղ, ինչպես գարնանային անձրև։ Նա կսկսի մրսել, իսկ ես կփարվեմ նրան, ինչպես աշնան քամին դեղնած ծառերին, որ մեկ առ մեկ պոկում է ծառի տերևները... Չիմացա, թե ինչպես բացվեց լույսը, արագ գնացի խոհանոց...

-Բարև, մեր հարևանը դո՞ւ ես, կինս ասաց, որ նոր հարևան ունենք, ես գիշերն եմ վերադարձել... ես... կինս ասաց, որ դու նկարիչ ես... Ես տաք սուրճը կուլ տվեցի մեծ ումպերով՝ այրելով քիմքս, կոկորդս, լեզուս, ու մի կերպ ասացի.

- Ձեր հարևանն էի, կեսօրին արդեն այստեղ չեմ լինի։

Տղամարդն ինձ ինչ-որ բան էր ասում, երբ թիկունքիս լսեցի նրա քայլերի ձայնը, շրջվեցի, նա քայլեց իմ կողքով, հասավ ամուսնուն, գրկեց ուսը, նայեց ինձ, ու ես հասկացա, որ նա ինձ երբեք չի ների այն գիշերվա իմ անհամարձակության համար...

Մի ժամ հետո ես, իմ ողջ ունեցվածքը թևիս տակ, վարձով բնակարան էի փնտրում Չիկագոյի հարավում։ Ես նրան կարոտում էի, երբ մթնում էր, երբ արդեն գիշեր էր, շատ անգամ փորձեցի նկարել նրան բազկաթոռին թիկնած, բայց միշտ ստացվում էր միևնույն պատկերը, նրա գլխավերևում հայտնվում էր ամուսինը, որը այդպես էլ չիմացա, թե որտեղից հայտնվեց... Կինս նման չէր նրան, բայց սիրում էր նստել բազկաթոռին, ոտքերը դնել իրար վրա ու մազերով գրկել թիկնակը, ես այդ պահերին դուրս էի գալիս սենյակից՝ օդում փնտրելու նրա բույրը, որն այդպես անզգուշաբար կորցրի...

ՏԱՐՈՆ ԳԼԱԿ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ

ԵՐԿԻՐ ԻՄ

Երկի՛ր իմ, ավաղ, մնացիր մենակ,

Անմարդ մնացիր այս բազմության մեջ,

Խոսքով սիրեցին, հոգով ուրացան,

Դու որբ մնացիր այս բազմության մեջ:

Երկի՛ր իմ, քեզնից ոչինչ չմնաց,

Բայց դեռ սնում ես բազմությանը մեղկ,

Նրանք անկուշտ են. հացդ ուրացան,

Օտար մնացիր որդիներիդ մեջ:

Երկի՛ր իմ, վշտի անա՛փ բնօրրան,

Քեզ խինդ չբերեց բազմությունն այս հեգ,

Ատելությունը ցանեց ու անցավ,

Ատելությունը անցավ հացի տեղ:

Երկի՛ր իմ, սիրո կարոտ ուրվական,

Դու դեռ շրջում ես հոգիների մեջ,

Մեռել ես սիրո կարոտից հիմա,

Բայց պիտի սիրուց վերստին ծնվես:

 

ԹՈՂ ՆՎԻՐՎԵՄ ՔՈ ՁՈՐԵՐԻՆ

 

Կյանքս մեկ է՝ մի օր կտամ,

Թող նվիրեմ քո քարերին,

Թեկուզ առանց շիրիմ մնամ՝

Անհայտ ձուլվեմ քո հողերին:

Կյանքս ոչինչ չարժե, եթե

Չմիանամ քո ձորերին,

Ես կմնամ ինձնից դժգոհ,

Թե չսիրվեմ քո ջրերից:

Եթե մա՛հն է ինձ բաժանում

Ծաղիկ շոյող քո հովերից,

Կյանքս սրտանց քե՛զ եմ հանձնում

Ու գոհանում քո զովերից:

Ընդունիր այս երգը քնքուշ,

Սիրտդ բացի՛ր իմ հայրենիք

Դու իմ ներկա, իմ սուրբ, իմ հուշ,

Իմ երազանք, իմ գտնելիք:

Ես ամեն օր փնտրում եմ քեզ

Եվ վախենում կորցընելուց,

Քո հագին միշտ մի նոր զգեստ,

Սակայն հոգիդ նույնն է մնում:

Կյանքս մեկ է՝ մի օր կտամ,

Թող նվիրեմ քո ձորերին,

Թեկուզ առանց շիրիմ մնամ՝

Անհայտ ձուլվեմ քո հողերին:

 

***

Ինձ պես փոքրիկ, նվազ մեկին

Թույլատրում ես քեզ տրորել,

Մարդու նման կանգնել հողիդ

Ու երազել, ծլարձակել:

Մեծ է անշուշտ, մեծ է հոգիդ,

Դու ոչ ոքի չես անտեսում,

Ընդունում ես առանց դատի

Ու սրտաբավ տուն ես դառնում:

Եվ այդքանը բավ է, երկի՜ր,

Մնացյալը իմ պարտքն է քեզ,

Ես իմ ամբողջ կյանքը պիտի

Լուռ ու անխոս նվիրեմ քեզ:

 

 

ՍՊԱՐԱՊԵՏԻՆ

Օրերն անցան… փառքը մնաց, տղե՛րք,

Ու ձեր փառքով երկիր ունենք կանգուն,

Շատ ենք տրվել երազներին անպետք`

Երազելով ո՞վ է երկիր պահում:

Ես չեմ կարող առանց թախիծ խոսել,

Ես չեմ կարող խոսել առանց ցավի,

Դուք գրեցիք մեր վաղն ու ապագան`

Ներկան մնաց ինչ-որ օտար մեկին:

Սակայն թող կորչի թախիծն այդ թույլի,

Ես մռնչում եմ առյուծի նման,

Թո'ղ որ ողջերը միանան ձայնիս,

Թո'ղ թիկունք կանգնեն ու արիանան:

Ո՞ւմ ենք թողնելու մեր ներկան, տղե՛րք,

Չէ՞ որ ներկան է տերն ապագայի,

Նա՛, ով առյուծ էր ու որձ մինչև վերջ,

Ընկավ հարվածից մի թուլամորթի:

 

Իսկ մի ծերունի նայում էր նրան,

Ասես նայելիս լիներ իր որդուն,

Ոտատակ տվին արտը հայրենյաց

Եվ այդ իմաստուն ու խեղճ ծերունուն:

Ձոնն այս հերոսության փորձիր գրել…

Բայց ափսոսանք է անվերջ շուրթերիդ,

Ների՛ր ողջերիս, ների՛ր ՍՊԱՐԱՊԵՏ,

Ներկան մնաց մի խումբ օտարներին:

Ոչ մի կռիվ չի ավարտվում երբեք,

Մեր կռիվն էլ այսպես չի ավարտվում,

Ով պարտվել է, թող ծունկի գա, խնդրե՛մ,

Բայց տղերքը մինչև վերջ են կռվում:

 

ԶԻՆՎՈՐ ԵՄ ԴԱՌՆՈւՄ

Կանչում ես մեզ, հպա՜րտ երկիր,

Քաղցր ձայնիդ ես ծառա,

Չե՛մ ուշանա, դաշտ եմ գալիս,

Էսօր զինվորդ դառա:

Ո՞վ է ելել քո դեմ, երկի՛ր,

Ո՞վ է քո հողը դաղում,

Ոխակալեց հանդարտ հոգիս

Էսօր վարար եմ դառնում:

Վախկոտն է մեզ փորձում, երկի՜ր,

Հզոր ոգուդ ես ծառա,

Չե՛մ ուշանա, դաշտ եմ գալիս,

Էսօր անպարտդ դառա:

Կանգնի՛ր, ընկեր, կանգնի՛ր եղբայր,

Մենք մի ճամփով ենք քայլում,

Հանուն սիրո, սուրբ հայրենյաց`

Էսօր զինվոր ենք դառնում:

 

 

 

 

Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռըՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 93,44 դոլարիԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանAudi Nuvolari սուպերքարը դարձել է ապրանքանիշի պատմության ամենահզոր սերիական մոդելը Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանValentino-ի 1100 դոլար արժողությամբ «կճղակ-կոշիկները». Հեյլի Բիբերի նոր հիթը պառակտել է բաժանել նորաձևության աշխարհը ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՌուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՌուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում. ԶելենսկիԻսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. ՆեթանյահուՄանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի ներքին հիասթափությամբ կամ տարաբնույթ մեկնաբանություններով, այլ անելիքների հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբ․ Աբրահամյան Վերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի 2026թ․ ՀՀ ԱԺ համապետական ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ. Էդմոն ՄարուքյանԳագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով․ Տոնոյան ՍԴ ենք դիմելու. մանդատներ վերցնել-չվերցնելու որոշումը պետք է լինի միասնական. Իշխան Սաղաթելյան Հետընտրական խնդիրների, հիասթափության և պայքարի շարունակականության մասին. Արմեն Մանվելյան Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն ՄարուքյանԵրբ վերահսկում են ոչ միայն արտադրական կարևոր գործոնները, այլ նաև սարդերի քանակը. «Փաստ»ՀՃԿ ղեկավար, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանի հայտարարությունըԶՊՄԿ-ում արյունատվության ակցիաները վաղուց դարձել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնություններից մեկըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 հունիսի). Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եպիսկոպոսաց ժողով. «Փաստ»Պերովսկիտի առաջընթաց. Գիտնականները ստեղծել են պերովսկիտային արևային մարտկոց 26.25% արդյունավետությամբ և 24,000 ժամ կյանքի տևողությամբ Եթե ՔՊ-ի 8 պատգամավոր փոխի որոշումը, Փաշինյանը կկորցնի աթոռը. Նարեկ ԿարապետյանԱնհրաժեշտ է ընտրությունների արդյունքները վիճարկել ՍԴ-ում. «Հայաքվե» Պայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է. «Փաստ»Իսկ ողբերգությունն այն է, որ այդ նախկին-ներկա պայքարը չի ավարտվել և դեռ շարունակվում է. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի գլխավոր արդյունքը Կհանգեցնի համապատասխան սիմետրիկ արձագանքի, այդ թվում՝ քաղաքական հարաբերություններում. «Փաստ»Նիկոլի համար մեծ պրոբլեմ կլինի, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, բայց վերցնելու են. Մարուքյան Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով Փորձությունների շեմին․ ինչու են Հայաստանի տնտեսության համար դժվար ամիսներ ուրվագծվում «Կարենս բարության մարմնացում էր». Կարեն Ավագյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին՝ Մարտակերտի և Մարտունու միջանկյալ հատվածում. «Փաստ»Փորձում ենք ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետեւանքները չեղարկել. Գոհար Մելոյան