Այս տեսահոլովակի հեղինակն իր տան մոտ տեսել է հղի փողոցային շուն: Կենդանին ուր որ է պիտի ծննդաբերեր, բայց դրսում շատ ցուրտ եւ խոնավ էր: Նա չէր կարող շանը վերցնել իր մոտ, ուստի որոշեց մի կերպ օգնել: Տղան մի տնակ գնեց շան համար:

Շան նոր բնակարանը նա տաքացրեց հին ծածկոցներով եւ բառացիորեն հաջորդ օրը շունն ունեցավ երեք գեղեցիկ քոթոթներ: 7 օր անց տղան վերադարձավ տեսնելու, թե ինչպես են մայրն ու իր ձագուկները: Երբ նա ներս նայեց՝ անակնկալի եկավ:

Նա, անշուշտ, այդպիսի տեսարան չէր պատկերացնի: Պարզապես նայեք.
Այո, փողոցային անտուն կատուն նույնպես տաք տեղ էր փնտրել ու գտել այն շան բնում: Նա էլ իր հերթին ունեցել էր չորս ձագուկ:
Սա իրոք հուզիչ է: