Քյարամ Սլոյանի ծննդավայրում բացվեց նրա ու մյուս՝ լեգենդ դարձած տղաների անվան հուշարձան
ՀասարակությունԱյսօր՝ ապրիլի 27-ին, Ապրիլյան պատերազմի իսկական հերոս, պատերազմի առաջին զոհերից Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է։ Հերոսի ծննդավայր Արտաշավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հուշ-միջոցառում, որտեղ դպրոցի սաները կենդանի երգ-երաժշտությամբ ու ասմունքով հիշեցին ու մեծարեցին ոչ միայն Ք. Սլոյանին, այլև մյուս հերոս ու արդեն լեգենդ դարձած տղաներին՝ Արմենակ Ուրֆանյանին, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին, Անդրանիկ Զոհրաբյանին և մյուսներին։
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, Սաղմոսավանի գյուղապետ Գրիգոր Ավագյանը, դպրոցի տնօօրեն Ռուզաննա Մարտիրոսյանը, ովքեր իրենց խոսքում շնորհակալանքի ու երախտիքի խոսքն ուղղեցին հերոսների մայրերին։
Միջոցառումից հետո գուղի սկզբնամասում բացվեց հուշարձան, որն օծեց Արագածոտնի մարզի Սաղմոսավանի և Արտաշավանի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանը, որից հետո ելույթներով հանդես եկան Արցախյան պատերազմի ու Ապրիլյան քառօրյայի մասնակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Տեղում Քառօրյա պատերազմի հերոս, լեգենդ դարձած Արմենակ Ուրֆանյանի մայրը 4 հերոսների անունով հուշարձանի կողքին ծառատունկ կատարեց։ Այնուհետև տեղի ունեցավ Արտաշավան գյուղի՝ Քյարամ Սլոյանի անվան թաղամասի ցուցատախտակի բացումը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։