ՌԴ Առաջին ալիքը հրապարակել է «Ձայնը» նախագծի քվեարկության արդյունքների արձանագրությունը
ՄշակույթՌԴ Առաջին ալիքը հրապարակել է «Ձայնը. Երեխաներ 6» հեռուստանախագծի եզրափակչի ժամանակ հեռուստադիտողների քվեարկության արդյունքների արձանագրությունը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Առաջին ալիքի մամուլի ծառայությանը, փաստաթղթում ցույց է տրվում քվեարկության արդյունքները պատկերող աղյուսակը՝ ըստ յուրաքանչյուր մասնակցին կանոնների համաձայն հատկացված ձայների քանակի:
Ավելի վաղ Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը խոստացել էր վերստուգել մրցույթի քվեարկության արդյունքները և տեղեկացնել տվյալների մասին:
Հիշեցնենք, որ ուրբաթ կայացած եզրափակչի ժամանակ քվեարկության արդյունքում 56.5 տոկոսով հաղթանակ է տարել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելան: Համացանցում այդ հաղթանակը բուռն քննարկումների և դժգոհությունների ալիք է բարձրացրել, քանի որ շատերին դուր չէր եկել Միկելայի ելույթը: Բացի այդ, սոցցանցի օգտատերերին բարկացրել էր այն, որ շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներ կոչ էին արել քվեարկել նրա օգտին: