ԱՄՆ-ում երկու մանկահասակ երեխաներ մի քանի օր բնակարանում մնացել են սպանված ծնողների հետ
ՄիջազգայինՀրեշավոր դեպք է տեղի ունեցել ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում՝ փոքրիկ աղջիկն ու նրա կրտսեր եղբայրը մի քանի օր սպանված ծնողների հետ մենակ են մնացել բնակարանում՝ հայտնում է Fox News-ը։
Տեղեկացվում է, որ ապրիլի 11-ին նրանց 46-ամյա հայրը գնդակահարել է անկողնում պառկած 38-ամյա կնոջը, այնուհետեւ ինքնասպանություն գործել։
Երեխաները մի քանի օր մնացել են տանը, մինչեւ ապրիլի 14-ին ոստիկանությունում սպանության ահազանգ է ստացվել։
Ինչպես նշել են ոստիկանները, աղջիկն այդ ընթացքում իրեն պահել է որպես իսկական հերոս՝ ծնողների մահվանից հետո հոգ տանելով եղբոր մասին։
Այժմ երեխաները բուժզննում են անցել եւ տեղափոխվել են Լոս Անջելեսի շրջանի խնամակալության ծառայություն։