Տակառով անցել է Ատլանտյան օվկիանոսը (տեսանյութ)
ՀասարակությունՖրանսիացի տարեց ճանապարհորդ Ժան Ժակ Սավենին հաջողվել է տակառով անցնել Ատլանտյան օվկիանոսը շաբաթ երեկոյան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 72-ամյա տղամարդն սկսել է իր ճանապարհորդությունը Էլ Յերո փոքրիկ կղզուց, որը ներառված է Կանարյան կղզիների կազմում: Նա պետք է հասներ Կարիբյան կղզիներ 3 ամիս անց՝ 2019 թվականի մարտին: Ֆրանսիացու տակառն ունի երեք մետր երկարություն, երկու մետր տրամագիծ: Տակառը ունի խոհանոց, արևային մարտկոցներից, ննջարան և շարժվում է միայն քամու օգնությամբ:
Նա հայտնել է, որ ցանկանում է նավահանգիստ գտնել, որտեղ կարող է դուրս գալ տակառից, եւ հավելել է, որ ներկայումս նա «սկսել է լողալ Ֆլորիդայի ուղղությամբ»: Այնուհետեւ նա պատրաստվում է գտնել բեռնատար նավ, որը կարող է նրան տակառի հետ միասին հասցնել լավագույն դեպքում դեպի Մարտինիկա, որտեղ ֆրանսիացուն սպասում են իր տիկինն ու ընկերները:
Բացի այդ, ճանապարհորդը հայտարարել է, որ հետագայում պատրաստվում է լողալով հատել Լա Մանշ նեղուցը:
