Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ» Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան» Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»

Գյումրիում երկու եղբայրների սպանության գործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գյումրիում երկու անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի՝ 1997թ. ծնված բնակչին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի մայիսի 17-ին Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցում տեղի էր ունեցել զինված միջադեպ, որի ժամանակ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ էին ստացել Գյումրի քաղաքի երկու բնակիչներ, ովքեր հորեղբոր որդիներ են՝ ծնված 1981 և 1985 թթ.։

Դեպքի առթիվ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում:

Նախաքննության ընթացքում կատարվել են լայնածավալ քննչական գործողություններ, իրականացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ և ստացվել դրանց եզրակացությունները, պարզվել են դեպքի մի շարք հանգամանքեր, սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1997 թվականին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ երիտասարդները կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներն ստացել են մայիսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում՝ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Մասնավորապես՝ դեպքի օրը՝ 15։30-ի սահմաններում՝ Գյումրիի Տերյան փողոցում, 1997թ. ծնված երիտասարդը վիճաբանել է տուժողներից մեկի եղբոր հետ, որի ժամանակ ծեծի է ենթարկել վերջինիս։

Ավելի ուշ, տեղի ունեցածի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, կողմերը հանդիպել են Ղուկասյան փողոցում, որի ժամանակ էլ 1997 թվականին ծնված երիտասարդն ապօրինի կերպով ձեռք բերած, պահած և կրած «AK-74» տեսակի 5,45մմ տրամաչափի ակոսափող ինքնաձիգով, եղբայրներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դեպքի վայրին հարակից տարածքում և բնակելի տներում գտնվող բնակիչների կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթեր է արձակել եղբայրների ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների  հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ըԿուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատությունԱրդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ ՀայաստանԱրսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք ՉալաբյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանԴուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ ՎարդևանյանԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն ՄանվելյանԻնչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերԻնչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ»Մեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ»Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասինԸնդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան ԴումիկյանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. ՉալաբյանՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՀայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում