Մահացել է դերասանուհի Աննա Բուրգինյոնը
ՀասարակությունՖրանսիայում 68 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Աննա Բուրգինյոնը։ Նա հանդես էր գալիս Անեմոն կեղծանվան ներքո։ Վերջին տարիներին կինոդերասանուհին ծանր հիվանդությամբ է տառապել։ Նա մի քանի տասնյակ դերեր է խաղացել ֆրանսիական կինոյում եւ հեռուստատեսությունում։ Առաջին էպիզոդիկ դերը ստացել է Բելմոնդոյի «Անուղղելիներում»։ Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեծ ճանապարհ» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։