Կասիլիասը սրտի ստենտավորումից հետո կարող է ավարտել կարիերան
ՍպորտՖուտբոլի Իսպանիայի ազգային թիմի նախկին և «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլիասը հնարավոր է կավարտի կարիերան:
Կասիլիասը կարող է ավարտել կարիերան, քանի որ նախօրեին սրտի կաթված էր ստացել, տեղափոխվել հիվանդանոց և վիրահատության ենթարկվել: Դարպասապահին ստենտավորել են, ինչի պատճառով ֆուտբոլիստը կարող է այլևս մարզադաշտ չվերադառնալ: Կասիլիասը կարող է նորմալ կյանքով ապրել, սակայն մարզական առօրյան բացառվում է:
Իկեր Կասիլիասն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է: 17 տարի հանդես է եկել Մադրիդի «Ռեալ»-ի կազմում, իսկ վերջին 3 տարին խաղում է «Պորտու»-ում: