Կարեն Գրիգորյանի հաջողությունն Իսպանիայում
Սպորտ2015թ. շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը նվաճել է Իսպանիայում տեղի ունեցած «Սիուդադ դե Մոստոլես» արագ շախմատի մրցաշարը հաղթողի կոչումը:
Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Մրցաշարին մասնակցում էին 9 երկրների 169 շախմատիստ, այդ թվում՝ 6 գրոսմայստեր, փոխանցում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից: