Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ» Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան» Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»

Երեմ Սարգսյան. ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանն իր գործելաոճով «արտահաստիքային դատախազի» է հիշեցնում

Փաստաբան Երեմ Սարգսյանը  «Հետքին» ուղարկված գրությամբ բարձրաձայնել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի կողմից կատարված ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ: Գրության մեջ, մասնավորապես ասված է.

«Ցանկանում եմ իրավաբանական հանրությանը և ընդհանրապես հանրությանը ծանոթացնել Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի գլուխգործոցին, որից հետո կարծում եմ՝ կարիք կլինի պարզել, թե ի վերջո ինչու է 29 տարվա դատավորի ստաժ ունեցող անձը նման խայտառակ և ապօրինի որոշում կայացրել: Խոսքը վերաբերում է մի քրեական գործի, որով կոնկրետ անձը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ սպանելու նպատակով մեկ անգամ դանակով հարվածել է տուժողին, սակայն վերջինիս չի մահացել: Նախաքննական մարմինը մեղադրյալին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան և դատարանը քննելով միջնորդությունը, իրավացիորեն եկել է այն եզրահանգման, որ քննիչի կողմից դատարան ներկայացված նյութերում առկա չեն բավարար տվյալներ, որոնք հիմնավոր կասկած կառաջացնեին, որ հենց այդ անձն է դանակով հարվածել տուժողին:

Դատարանը նշել է, որ մեղադրվողի ձեռքին դանակ լինելու կամ դանակով տուժողին հարվածելու վերաբերյալ փաստական տվյալներ առկա չեն, ուստի կայացրած որոշմամբ մերժել է քննիչի միջնորդությունը: Դատարանի նշված որոշումը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Հասկանալով, որ քրեական գործը մտել է փակուղի, նախաքննական մարմինը վաղուց ծանոթ շեղող հնարք է կիրառել և շուրջ 3 ամիս անց ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրած մեղադրանքին լրացրել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասը՝ պատճառաբանելով, որ մեղադրյալի կողմից տուժողին դանակով հարվածելու գործողությունը նաև հանդիսանում է զենքի գործադրմամբ խուլիգանություն, որից հետո կրկին միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Առաջին ատյանի դատարանն, այս անգամ արդեն այլ դատավորի նախագահությամբ, կրկին մերժել է քննիչի միջնորդությունը՝ կրկին հիմնավոր կասկածի բացակայությամբ և կրկին նշելով, որ քննիչի կողմից դատարան ներկայացված նյութերում առկա որևէ փաստական տվյալ դատարանին հնարավորություն չի տվել հանգելու այն հետևության, որ մեղադրյալը սուր, կտրող-ծակող գործիքի հարվածել է տուժողին, հետևաբար՝ նաև, որայդպիսի գործիքի գործադրմամբ կատարել է խուլիգանություն: Ընդ որում, հատուկ պետք է նշեմ, որ մեղադրյալի կողմից տուժողին դանակով հարվածելու հանգամանքը քննիչը 2-րդ անգամ դատարանում փորձել է հիմնավորել բացարձակապես նույն նյութերով, որոնք դատարան էր ներկայացրել առաջին անգամ և դատարանը մերժել էր միջնորդությունը:

Իսկ լրացուցիչ ներկայացված նյութերում միայն այնպիսի ցուցմունքներ էին, որոնց համաձայն դեպքի ժամանակ մեղադրվողի ձեռքին որևէ առարկա, այդ թվում՝ դանակ չի եղել և որ տուժողին այլ անձ է դանակով հարվածել: Այս անգամ դատախազի կողմից այս որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան: Նույնսիկ սկսնակ իրավաբանների համար է ակնհայտ, որ եթե առկա է ՀՀ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշում, որում կոնկրետ փաստերի հիման վրա դատարանը եկել է եզրահանգման, որ հիմքեր չկան ենթադրելու, որ կոնկրետ անձը դանակով հարվածել է տուժողին, ապա նույն փաստերի հիման վրա որևէ այլ դատարան՝ կլինի դա վերաքննիչ, թե վճռաբեկ դատարանը, իրավասու չէ անտեսել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և դրան ուղիղ հակասող այլ որոշում կայացնել:

Չեմ ուզում մտածել, որ վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանն այդ պարզ իրավաբանության մասին չգիտի, քանի որ դատախազի բողոքի հիման վրա բեկանել է առաջին ատյանի դատարանի 2-րդ որոշումը՝ նշելով, որ հիմնավոր կասկած առկա է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այդ ընթացքում նշելով աբսուրդի հասնող հիմնավորումներ: Մասնվորապես նշել է, որ առաջին ատյանի դատարանի 1-ին՝ օրինական ուժի մեջ մտած որոշումը, որում դատարանը հանգել էր, որ չի հիմնավորվում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը մեղադրյալի կողմից կատարելու հիմնավոր կասկածը, արգելք չէ, որ վերաքննիչ դատարանը հաստատված համարի այդ նույն հիմնավոր կասկածը:

Ակնհայտ էր, որ մեղադրանքի կողմը երկու անգամ անհաջող փորձ էր կատարել մեղադրյալին կալանավորելու, սակայն քանի որ իրենց ցանկալի դատավորները չեն եղել միջնորդությունները քննողները և չեն կարողացել հասնել իրենց անօրինական նպատակին, ուստի այս անգամ վերաքննիչ բողոք էին ներկայացրել այն հույսով, որ վերաքննիչ դատարանում դեռևս մնացած մոտ 2-3 »արտահաստիքային դատախազ» դատավորներից մեկը կքննի բողոքը և այս անգամ նրանց «բախտը բերեց»  և գործը քննեց Մհեր Արղամանյանը:

Հիմա հարց է ծագում, թե ի՞նչն է ստիպել Մհեր Արղամանյանին նման ապօրինի դսատական ակտ կայացնել. վախը դատախազությունից, թե այլ հանգամանքներ: Եվ այս դատավորը տարիներ շարունակ ստուգում է առաջին ատյանի դատարանների կայացրած որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը և մարդկային ճակատագրեր որոշում… Եվս մեկ անգամ դժբախտություն են ունեցել առնչվել այս դատավորի նմանատիպ որոշման հետ, երբ առաջին ատյանի դատարանը կրկին մերժել էր այլ մեղադրյալի կալանավորման միջնորդությունը, դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել,  և Մհեր Արղամանյանը շտապում էր սովորականից շատ արագ քննել բողոքը և կալանավորել անձին, ինչն այնքան ակնհայտ էր, որ այդ մասին հայտարարեցի դատարանում և ինքնաբացարկ հայտնեցի նրան, ինչը, բնականաբար, չընդունեց և բավարարեց կալանավորելու վերաբերյալ դատախազի բողոքը: Իհարկե, որոշ ժամանակ անց հենց նախաքննական մարմինը քրեական գործով վարույթը  կարճեց՝ այդ անձի արարքում հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ»:

Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ ԿարապետյանԿոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ըԿուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատությունԱրդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ ՀայաստանԱրսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք ՉալաբյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանԴուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ ՎարդևանյանԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն ՄանվելյանԻնչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերԻնչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ»Մեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ»Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասինԸնդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան ԴումիկյանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. ՉալաբյանՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՀայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնը