«Ցայգ» մարզային հեռուստաընկերությունը սկանդալի կիզակետում
ՀասարակությունՀետաքրքիր իրադարձաությունների կիզակետում է հայտնվել Գյումրու «Ցայգ» մարզային հեռուստաընկերությունը: Խնդիրն այն է, որ այն վճարովի եթերաժամ է հատկացրել ինչ-որ կրոնական կազմակերպության, որը եթերով քարոզ իրականացրել:
«Գյումրիի «Ազգային Արժեք» ակումբն անդրադառնալով այդ երևույթին նշել է, որ ըստ իրենց տեղեկությունների հեռարձակվելու է ամենօրյա պարբերականությամբ ու տևական ժամանակով։
«Սա շատ վտանգավոր նախադեպ կարող է հանդիսանալ հայկական՝ առանց այն էլ ապականված հեռուստաեթերի համար։ Անկախ նրանից, թե որ կրոնական կառույցի հետ գործ ունենք, անթույլատրելի ենք համարում պատերազմող Հայաստանի պայմաններում նմանատիպ հեռարձակումները, քանի որ դրանք ուղղակիորեն խփում են թե՛ հայոց բանակին, թե՛ ազգային արժեհամակարգին ու թե՛ հայկական ընտանիքին։
«Ազգային արժեք» ակումբն իր մտահոգությունն է հայտնում այս թեմայի կապակցությամբ՝ ակնկալելով, որ խնդիրը շատ արագ կլուծվի ոչ միայն «Ցայգ» հեռուստաընկերության ղեկավարության խոհեմության, այլև գյումրեցիների պատվախնդրության արդյունքում։ Անտարբերությունն այս հարցում կարող է բերել լրջագույն հետևանքների»,-ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Արմինե Գրիգորյան