Ալժիրում կալանավորել են երկրի նախկին նախագահի եղբորը․ ԶԼՄ-ներ
ՄիջազգայինԱլժիրի ոստիկանությունը շաբաթ օրը կալանավորել է երկրի նախկին նախագահի կրտսեր եղբորը՝ Սաիդ Բուտեֆլիկին, որը զբաղեցնում էր երկրի ղեկավարի խորհրդականի պաշտոնը՝ հայտնում է An Nahar-ը։
Նրա տվյալներով, նաեւ կալանավորվել են երկրի երկու հետախուզական ծառայությունների ղեկավարները, նրանք դատարանի առջեւ կկանգնեն մայիսի 5-ին։
Ինչպես նշում է գործակալությունը, նրանց կմեղադրեն փետրվարի 22-ին սկսված ցույցերը ուժի գործադրմամբ ճնշելու փորձի մեջ։ Ցուցարարները պահանջում էին նախագահ Աբդուլազիզ Բուտեֆլիկի հրաժարականը։ Ապրիլի 2-ին նա հրաժարական էր տվել։
Ներկայում Ալժիրը պատրաստվում է նախագահական ընտրությունների անցկացմանը, որոնք նախատեսված են հուլիսի 4-ին։ Առաջատար ընդդիմադիր կուսակցությունները եւ Ալժիրի գործիչներն արդեն հայտարարել են դրանց մասնակցությունից հրաժարվելու մասին։