Արցախում վիրավորված զինծառայողը Մուրացան զինվորական հոսպիտալում է, վիճակը շարունակում է ծանր մնալ. ՊՆ մամուլի խոսնակ
ՀասարակությունՆախօրեին Արցախի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստացած Ագանիկ Զորոգլյանին տեղափոխել են Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նաև նշեց, որ զինծառայողի վիճակը շարունակում է ծանր մնալ, «պետք է հասկանալ զինծառայողի առողջական վիճակի դինամիկան ինչպիսին է, որից հետո կորոշվեն հետագա քայլերը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Ագանիկ Զորոգլյանը գտնվում է ծանր վիճակում եւ նրան կտեղափոխեն Երևան։
Հիշեցնենք, որ մայիս 4-ին ժամը՝ 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում Էր ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:
Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
NEWS.am-ի տեղեկություններով, Ագանիկ Զորոգլյանը վիրահատվել էր եւ տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ. զինծառայողը վիրավորումն ստացել է գլխի շրջանում:
21-ամյա զինծառայողը նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունից էր եկել՝ կամավոր բանակ զորակոչվելու համար: Ներկայումս նրա ընտանիքն ապրում է ՌԴ-ում: Ողջիում տատն ու պապն են ապրում:
Նա բանակ է զորակոչվել 2018-ի հունվարին, այսինքն՝ 1 տարի 4 ամիս առաջ: